Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գրադարանները համալրվում են նորատիպ գրքերով

Գրադարանները համալրվում են նորատիպ գրքերով
25.07.2014 | 14:57

Գաղտնիք չէ, որ գիրք նվիրելու ավանդույթը միշտ չէ նպատակային: Ավելի հաճախ նվիրատվությունն ընդգրկում է ոչ թե պահանջարկ ունեցող, այլ գրապահոցներում մնացած գրքերը: Հատկապես տխուր է պատկերը մարզային գրադարաններում: Պահանջարկ ունեցող գրքերը քիչ են, հնամաշ, նոր, պահանջարկ ունեցող գրքերի վերահրատարակումն էլ առայժմ չի լրացնում բացը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի բոլոր գրադարանները, մասնաճյուղերով հանդերձ, համալրվում են նորատիպ գրքերով։ Այս տարվա ծրագրով Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 145 անուն 4800 կտոր գիրք, որոնք այս օրերին բաշխում է գրադարաններին։
«Գրքերի խմբաքանակում ներառված են մասնագիտական և գեղարվեստական գրականություն, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունների վերահրատարակումներ, ինչպես նաև ժամանակակից հեղինակների նորատիպներ, մանկական գրականություն,-նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:- Այս տարի ձեռք է բերվել նաև երաժշտական գրականություն, այդ թվում՝ պարտիտուրաներ, և բաժանվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր 25 երաժշտական դպրոցների գրադարաններին»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ